Արտակարգ դրության պայմաններում ամբողջությամբ թույլատրված է բաց հանքերի շահագործումը

Արտակարգ դրության պայմաններում ամբողջությամբ թույլատրված է բաց հանքերի շահագործումը

ԷկոԼուր

Հայաստանում հաստատված արտակարգ դրության պայմաններում ամբողջությամբ թույլատրված է հանքագործական արդյունաբերության աշխատանքը և բաց հանքերի շահագործումը: Այս ոլորտում մեծամասամբ արգելվում է տարածքի նախապատրաստումը հանքարդյունաբերության համար, հետախուզական հորատումը:

Ամբողջությամբ թույլատրվում է նաև իրականացնել հետևյալ գործուներություն՝

  •   Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
  •   Ջրամատակարարում, կոյուղու, թափոնների կառավարում և վերամշակում
  •   Առողջապահություն, Բնակչության սոցիալական սպասարկում
  •   Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն
  •   Ֆինանսական և ապահովագրական գործունեություն 

Արտակարգ դրության պայմաններում մեծամասամբ գործունեության իրականացման թույլատրվող ոլորտներն են․

  •   Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն
  •   Փոխադրումներ և պահեստային տնտեսություն

Մեծամասամբ արգելվող ոլորտներն են․

  •   Մշակող արդյունաբերություն
  •   Շինարարություն, 
  •   Մեծածախ և մանրածախ  առևտուր, 
  •   Ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում
  •   Կացություն (հյուրանոցային ոլորտ), հանրային սնունդ
  •   Տեղեկատվություն, կապ,
  •   Անշարժ գույքի հետ կապված գործունեություն
  •   Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
  •   Վարչարակական և օժանդակ գործունեություն
  •   Կրթություն
  •   Մշակույթ, զվարճություններ, հանգիստ
  •   Սպասարկման այլ ծառայություններ


Այս ոլորտներից որոշների գործունեությունը հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով:

 Ամբողջությամբ արգելվող ոլորտներն են

  •   Տնային տնտեսությունների գործունեությունը որպես գործատու, 
  •   Տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար

Տնտեսական գործունեության նկատմամբ այս սահմանափակումները սահմանված են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի կողմից սույն թվականի մարտի 31-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշմամբ:

16:22 Ապրիլ 02, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news