Քննարկվել է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունը

Քննարկվել է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունը

ԷկոԼուր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 23-ին երկրորդ ընթերցումով քննարկել է Կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձեւակերպումները հստակեցնելու, հանրային հաշվետվողականություն ապահովելու, ինչպես նաեւ ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի հանձնարարականների պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքով:

Կատարվող փոփոխությամբ՝ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Նախատեսվում է նաեւ սահմանել կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, եւ կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել հասարակական կազմակերպությունների գործունեության տարեկան հաշվետվության մեջ ներառվող պարտադիր պայման հանդիսացող դրույթների վերաբերյալ:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

17:30 Մարտ 23, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news