«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենը ազատվել է աշխատանքից

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենը ազատվել է աշխատանքից

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ս. թ. հունվարի 15-ի 39-Ա որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Մերուժան Գալստյանն ազատվել է աշխատանքից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից», - գրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված վարչապետի որոշման մեջ:

 

 

14:56 Հունվար 15, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news