ԷկոԼուր
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կառուցվածքում կիրականացվեն մի շարք փոփոխություններ: Որոշ վարչություններ կտրոհվեն, որոշները կանվանափոխվեն, որոշ գործակալություններ էլ կմիավորվեն: Փոփոխությունները կիրականացվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս. թ. դեկտեմբերի 2-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ. հունիսի 11- N 745-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ և N 740-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման համաձայն:
Մասնավորապես նախատեսվում է.
1) բաժանել շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը՝ ստեղծելով՝
ա. կլիմայական քաղաքականության վարչություն
բ. մթնոլորտային քաղաքականության վարչություն
գ. ջրային քաղաքականության վարչություն
2) բաժանել կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչությունը՝ ստեղծելով՝
ա. անտառային քաղաքականության վարչություն
բ. բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչություն
3) վերակազմավորել լվտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժինը վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության
4) վերակազմավորել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հասարակայնության հետ կապերի բաժնի
5) դադարեցնել ներքին աուդիտի բաժնի գործունեությունը
6) միաձուլել նախարարության ջրային ռեսուրսների, կենսառեսուրսների և թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունները՝ ստեղծելով լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչություն
7) անվանափոխել բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչությունը ռազմավարական քաղաքականության վարչության
8) անվանափոխել ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչությունը հողերի և ընդերքի քաղաքականության վարչության
9) անվանափոխել անձնակազմի կառավարման բաժինը մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն են անցել նաև հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման, քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովման իրականացման գործառույթները:
Դեկտեմբեր 03, 2019 at 13:43