Ծավ գյուղի տարածքում իրականացվում են հրդեհի հետհանգեցման աշխատանքներ

Ծավ գյուղի տարածքում իրականացվում են հրդեհի հետհանգեցման աշխատանքներ

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 12:00-ին, Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 10:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Այս օրերին բացի փրկարար ծառայողներից, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ N զորամասի զինծառայողները, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, հարակից գյուղերի բնակիչները:

 

 

14:08 Օգոստոս 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news