Հրդեհների պատճառով Ռուսաստանը կորցնում է հսկայական տարածքներով անտառներ

Հրդեհների պատճառով Ռուսաստանը կորցնում է հսկայական տարածքներով անտառներ

ԷկոԼուր

Հրդեհների պատճառով Ռուսաստանը կորցնում է հսկայական տարածքներով անտառներ:
«Ավիալեսօխրանա»-ն հրապարակել է օգոստոսի 13-ի դրությամբ Ռուսաստանում անտառային հրդեհների վերաբերյալ տվյալները:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ վերջին օրերի ընթացքում չեզոքացվել է 49 անտառային հրդեհ 5 998 հեկտարի վրա: Օգոստոսի 13-ի դրությամբ ՌԴ-ի տարածքում 159 անտառային հրդեհ է բռնկվել: Կրակի մեջ է հայտնվել 266 393 հեկտար տարածք: Ակտիվ աշխատանքներ են տարվել մարելու համար 61 հրդեհ Կրասնոյարսկի երկրամասի անտառային ֆոնդի հողերի 121 629 հա վրա, 54 հրդեհ Իրկուտսկի շրջանի 121 629 հա վրա, 14 հրդեհ Յակուտիայի Սաքայի հանրապետության 1,187 հա վրա, 7 հրդեհ Ամուրի շրջանի 1,153 հա վրա, 5 հրդեհ Բուրյաթիայի Հանրապետության 861 հա վրա, 2 հրդեհ Չուկոտկայի ինքնավար շրջանի 161 հա վրա, 3 հրդեհ Կամչատկայի երկրամասի 67 հա վրա, 2 հրդեհ Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի 3 հա վրա:

Կրակի մեջ են հայտնվել նաև բնության հատուկ պահպանվող տարածքները: Ակտիվ աշխատանքներ են տարվել մարելու համար 5 հրդեհ Իրկուտսկի շրջանի հատուկ պահպանվող տարածքների 3.266 հա վրա, 1 հրդեհ Խաբարովսկի երկրամասի հատուկ պահպանվող տարածքների 1,397 հա վրա, 5 հրդեհ Բուրյաթիայի Հանրապետության հատուկ պահպանվող բնական տարածքների 1717 հա վրա:

Անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավվել է 3885 մարդ, 472 սարքավորում, 43 ինքնաթիռ իրականացրել է մոնիթորինգ, ևս 27-ը՝ հրդեհաշիջման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել ամբողջ Իրկուտսկի շրջանում, Սախա-Յակուտիայի Հանրապետությունում, Կրասնոյարսկի երկրամասում և Բուրյաթիայի Հանրապետության 3 շրջաններում:

Լուսանկարը՝ www.svoboda.org

 

14:27 Օգոստոս 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news