Հայաստանը՝ ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակակիր

Հայաստանը՝ ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակակիր

ԷկոԼուր

Հունիսի 17-19-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 8-րդ Համաշխարհային համաժողովի ընթացքում հայտարարվեց ԱՃԹՆ-ի նախագահության 2019 թ. մրցանակների 3 հաղթող երկրների անունները, որոնց թվում էր նաև Հայաստանը: www.eiti.am կայքի համաձայն՝ Հայաստանը, Կոլումբիան և Զամբիան արժանացան նախագահության մրցանակի որպես ԱՃԹՆ-ի նորեկ և ԱՃԹՆ-ի ներդրման գործում առաջնորդություն, վճռականություն և արդյունավետություն ցուցաբերող երկրներ:

Համաժողովին նաև ընդունվեց ԱՃԹՆ 2019 թ. նոր ստանդարտը, հրապարակվեց ԱՃԹՆ-ի առաջընթացի տարեկան միջազգային հաշվետվությունը: 2019 թ. ստանդարտի ամենաէական փոփոխություններն են՝

1. Պայմանգրերի թափանցիկություն- 2019 թ. ԱՃԹՆ-ի ստանդարտը պահանջում է 2021 թ. հունվարի 1-ից ստորագրված պայմանագրերի բացահայտում:

2. Բնապահպանություն- ԱՃԹՆ-ն պետք է ներառի ընկերությունների կողմից կառավարություններին էական բնապահպանական վճարումները և խրախուսի բնապահպանական մոնիթորինգի վերաբերյալ համատեքստային տեղեկատվության բացահայտումը:

3. Գենդեռ- Ստանդարտը պահանջում է, որ Բազմաշահառու խմբերն (ԲՇԽ) իրենց ներկայացվածության մեջ հաշվի առնեն գենդերային հավասարակշռությունը:

4. Թափանցիկության խթանում- 2019 թ. ստանդարտը շարունակում է ԱՃԹՆ-ի զեկույցների հրապարակումից ուշադրությունը կենտրոնացնել համակարգային բացահայտումների խրախուսման վրա՝ ԲՇԽ-ի համար քննարկումների և վերահսկողության նոր հնարավորություններ ընձեռելով:

ԱՃԹՆ-ն միջազգային ստանդարտ է, որի նպատակն է բարելավել բնական պաշարների բաց, հաշվետու կառավարումն աշխարհում՝ միաժամանակ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատուկ առաջնահերթությունները, և խթանել այս հարցերի շուրջ հանրային երկխոսությունն ԱՃԹՆ-ի անդամ երկրներում:

Նշենք, որ 2019 թ. հունիսի 17-ի դրությամբ ԱՃԹՆ-ին անդամակցում է 52 երկիր:

 

13:42 Հուլիս 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news