ԷկոԼուր
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ամփոփել է մարտի 23-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ մարզերում մաքրվել է 473 աղբակույտ, փակվել /հողածածկվել/ է 36 աղբանոց։ Աղբից մաքրվել են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներն ու ճանապարհամերձ, անտառամերձ տարածքները, այգիները, պուրակները, պատմամշակութային հուշարձանների տարածքները։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Հեռացվել են չշահագործվող ավտոմեքենաների թափքերը և տարածքները մաքրվել են։
Կատարվել են նաև ծառատնկման աշխատանքներ: ՀՀ Արմավիրի մարզում հիմնվել է նոր այգի՝ 1000-ից ավելի ծառատունկ է կատարվել։
Մարտ 25, 2019 at 13:55