Արմեն Գեւորգյանն ուրբաթ օրը կասի՝ ՓՀԷԿ-ը կառուցվելու է, թե՝ ոչ

Արմեն Գեւորգյանն ուրբաթ օրը կասի՝ ՓՀԷԿ-ը կառուցվելու է, թե՝ ոչ

ԷկոԼուր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արագածոտնի մարզի բնակիչներին խոստացով ուրբաթ օրը՝ ժամը 17:00-ին, հանդիպել բնակիչների  հետ Օհանավան գյուղում եւ վերջնական որոշումը հայտնել՝ ՓՀԷԿ-ը կառուցվելու է, թե ոչ։ Բնակիչներն էլ որոշեցին, որ եթե որոշումը լինի ի օգուտ ՓՀԷԿ-ի կառուցման, ապա իրենք կրկին կփակեն Երեւան-Ապարան ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է ԷկոԼուրի թղթակիցը Օհանավանից։

Ի պատասխան Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչների պահանջի՝ հայտարարել, որ փոքր ՀԷԿ-ը չի կառուցվելուԱրմեն Գեւորգյանը մասնավորապես ասաց․ «Դուք գիտեք, որ ամսի 4-ին ձեր համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո, ձեր միջնորդություններից հետո ստեղծվել է հանձնաժողով, որն արդեն մի շաբաթից ավելի աշխատում է։ Հանձնաժողովն իր աշխատանքների արդյունքները ներկայացնելու է առաջիկա 2-3 օրերի ընթացքում։ Երբ որ կքննարկվի, ես անձամբ կգամ համայնք եւ ձեզ կհայտարարեմ՝ լինելու է, թե չի լինելու։ Այս պահի դրությամբ միակ բանը, որ կարող եմ ձեզ 100 տոկոս վստահեցնել, որ մինչեւ վերջնական որոշում կայացնելը որեւէ շինարարական աշխատանք, որեւէ տեղաշարժ չի լինելու։»

Հիշեցնենք, որՄարտի 19-ի առավոտյան Արագածոտնի մարզի 7  գյուղերի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ավտոճանապարհը՝ պահանջելով Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի դոտացիոն ջրատարի վրա ՓՀԷԿ չկառուցել։ Նրանք համոզված են որ ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում իրենք կզրկվեն ոռոգման ջրից։

Խնդիրը կարգավորելու համար ստեղծվել է հանձնաժողով, որը ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում ներկայացնելու են կառավարություն:

ՓՀԷԿ-ը, որը կոչվելու է «Շամիրամ-1», նախատեսում է կառուցել «ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը։ Սակայն ՓՀԷԿ-ի կառուցման նախագիծը բնապահպանական փորձաքննություն դեռ չի անցել։

Լուսանկարը՝ www.civilnet.am  կայքի

15:53 Մարտ 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news