Կառավարությունն օտարում է Արագածոտնի մարզի հողերը Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար

Կառավարությունն օտարում է Արագածոտնի մարզի հողերը Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ճանապարհի համար Արագածոտնի 5 համայնքներից կօտարի 400842 քմ հողատարածք, ինչի համար կվճարի 61874771.9 դրամ: Սույն թվականի նոյեմբերի 15-ին կառավարության նիստի հաստատմանը կներկայացվի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Կաքավաձոր, Ներքին Բազմաբերդ, Արուճ, Շամիրամ համայնքների հողերի օտարմանը համաձայնություն տալու մասին»  որոշման նախագիծը: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջոցներով:

Հողերը գնելու է  Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Տրանսպորտի և կապի նախարարության:

Այսպիսով Թալինում օտարվելու է 118530 քմ հողատարածք, ինչի համար պետությունը վճարելու է  20487151 դրամ,  Կաքավաձորում ` 75591 քմ հողատարածք  6473187 դրամ ընդհանուր գումարի դիմաց, Ներքին Բազմաբերդում` 83727 քմ հողատարածք, ինչի համար պետությունը կվճարի  6072207.9 դրամ, Արուճում օտարվելու է 41321 քմ հողատարածք 9328485 դրամ գումարի դիմաց եւ Շամիրամում օտարվելու է 81673 քմ հողատարած19513741 դրամ ընդհանուր արժողությամբ:

Նշենք, որ հողերի մեծամասնությունը գյուղատնտեսական նշանակության հողեր են` արոտավայրեր եւ վարելահողեր:

16:05 Նոյեմբեր 14, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news