Արմավիրի մարզի Գայ համայնքում ապօրինի ձկնաբուծարաններ են կառուցել. տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Արմավիրի մարզի Գայ համայնքում ապօրինի ձկնաբուծարաններ են կառուցել. տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

ԷկոԼուր

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2020 թ-ի փետրվարին իրականացված ստուգումների արդյունքում Արմավիրի մարզի Գայ համայնքում հայտնաբերել է ապօրինի ձկնաբուծարաններ:

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ Գայ համայնքում 14,4291հա քաղաքացիների սեփականությունը հանդիսացող ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերում` առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, նաև, որ Գայ համայնքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 2,46հա ընդհանուր մակերեսով, գյուղատնտեսական նշանակության հողամասերում՝ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր:

Հետագայում, հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, համայնքի ղեկավարի որոշումներով փոխվել են հողամասերի նպատակային նշանակությունները՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղարտադրական հողերի և տրվել են շինարարության թույլտվություններ։

Սակայն վերոնշյալ ձկնաբուծական լճերը կառուցված են եղել մինչ այդ՝ դեռևս տարիներ առաջ։

Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները հաշվի չառնելու պատճառով համայնքների բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ:

Գայ համայնքում արձանագրված խախտումների բնույթով և հնարավոր չարաշահումների փաստով պայմանավորված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

14:29 Մարտ 12, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news