Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի վերացման պայմանները

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի վերացման պայմանները

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի վերացման պայմանները: Այս մասին հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը հայտնել է ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում՝ ներկայացնելով հանձնաժողովի 2015թ-ը ամփոփող հաշվետվությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից,  հանձնաժողովում 2015թ-ին քննարկվել են մասնավորապես հետևյալ հարցերը՝

  • Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի տեղեկատվության հավաքագրման նպատակով մշտադիտարկումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հետ կապված խնդիրները
  • Արփա-Սևան թունելի հիմնանորոգման կատարման ընթացքը
  •  «Բլեքստերգ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նավթի և գազի երկրաբանական հետազոտական աշխատանքների նախնական գնահատման հայտը
  • Սևանա լճից ոռոգման նպատակով 2015թ-ի ջրի բացթողման հարցը և հավանություն է տվել 170 միլիոն խմ ջրբացթողման հայտին
  •   «Սևանի իշխանի աճեցման մոդելային  ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը
  •  Սոտքի ոսկու բաց հանքավայրի թափոնների հավաքման խնդիրը
  • Կարճաղբյուր համայնքի ավտոմայրուղու ջրածածկվող հատվածի տեղափոխման խնդիրը
  • Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խնդիրը և դրանց վերացման պայմանները
  •  Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրածածկվող տարածքներում անտառահատման և թափոնների  մնացորդների՝ ջրի որակի վրա բացասական ազդեցության և կանխարգելման միջոցառումները
  • Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի, այլ ջրային և ցամաքային բույսերի և կենդանիների արհեստական և բնական վերարտադրության տեխնոլոգիական վերակառուցումների խնդիրները:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Գեղարքունիքի մարզի Կութի ոսկեբեր տեղամասի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրին,  Ջիլի կոնգլոբրեչիաների հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ հայտին:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

14:23 Փետրվար 09, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news