ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի համար նախատեսված երկրորդ բլոկային տրանսֆորմատորն արդեն տեղ է հասցվել

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի համար նախատեսված երկրորդ բլոկային տրանսֆորմատորն արդեն տեղ է հասցվել

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի համար նախատեսված երկրորդ բլոկային տրանսֆորմատորն արդեն ՀԱԷԿ-ում է: Այն «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը տեղ է հասցրել դեկտեմբերի 24-ին: Տրանսֆորմատորը տեղադրվելու է հնի փոխարեն: «Ռուսատոմ սերվիս» ընկերության պաշտոնական տեղեկատվության համաձայն` սարքավորումն արտադրվել է ԱՊՀ-ում և Եվրոպայում ամենախոշոր «Զապորոժտրանսֆորմատոր»` տրանսֆորմատորներ և տարեկան 60 հազար արտադրական հզորությամբ էլեկտրական ռեակտորներ արտադրող ձեռնարկության կողմից։

2017թ-ի դեկտեմբերի 10-ին «Ռուսատոմ Սերվիսը» ընկերության կողմից Հայկական ատոմային էլեկտրակայան է հասցվել առաջին տուրբոգեներատորը և բլոկային տրանսֆորմատորը:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016թ-ին: Սակայն պետությունը, հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը, որոշեց 10 տարով երկարաձգել ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը: Այդ նպատակի համար Հայաստանը Ռուսաստանից ստացավ 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

18:26 Դեկտեմբեր 28, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news