ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար Հայաստան է ուղարկվել առաջին տուրբոգեներատորը

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար Հայաստան է ուղարկվել առաջին տուրբոգեներատորը

ԷկոԼուր

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար «Силовые машины» ընկերությունը Հայաստան է ուղարկել 236 մՎտ հզորությամբ 2 տուրբոգեներատորներից առաջինը: Մատակարարման փաթեթի մեջ են մտնում նաև աջակից համակարգերը, տեխնոլոգիական վերահսկման համակարգերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Силовые машины» ընկերությունը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի համաձայն` որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի դրանք հասնեն Հայաստան։ Նա նշել է, որ հայտարարված մրցույթների արդյունքում լիազորված կազմակերպությունների հետ կնքվել է շուրջ 40 համաձայնագիր, որից 36-ի ֆինանսավորումն արդեն բացված է։ Գումարի շրջանակներում նախատեսվում է մի շարք կարևոր սարքավորումների մատակարարում, որոնք պետք է տեղադրվեն ատոմակայանում։

Մասնավորապես «Силовые машины» ընկերության մատակարարած սարքավորումների շահագործման հանձնելը նախատեսված է 2018-2019թթ.:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 միլիոն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

 

14:17 Նոյեմբեր 10, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news