ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման սարքավորումների ներկրման համար վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս հատվածը

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման սարքավորումների ներկրման համար վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս  հատվածը

ԷկոԼուր

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների իրականացման շրջանակներում հոկտեմբերի 6-ին ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի հինգերորդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ։
Նիստի ընթացքում ընդգծվել է, որ արդեն այս տարվա ընթացքում կսկսվի երկրորդ էներգաբլոկի տուրբինային (մեքենայական) արտադրամասի արդիականացման հիմնական սարքավորումների՝ տուրբոգեներատորի, բլոկային տրանսֆորմատորի մատակարարումը։ Նշվել է, որ ծրագրի իրականացման համար կվերականգնվեն ՀԱԷԿ-ին կից ենթակառուցվածքները: Մասնավորապես արդեն վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս հատվածը։ Պլանավորվել է մի շարք ենթակառուցվածքների վերականգնումը, կայանի տարածքում կկատարվեն նաև բարեկարգման աշխատանքներ:
Ռուս մասնագետների հաշվարկով միայն 2018թ. ընթացքում ՀԱԷԿ-ում աշխատանքների իրականացման համար կապալառու կազմակերպությունները կներգրավեն ավելի քան 600 աշխատողներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

18:37 Հոկտեմբեր 10, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news