2018թ-ի ընթացքում կշարունակվի ՀԱԷԿ_ի վերակառուցումը

2018թ-ի ընթացքում կշարունակվի ՀԱԷԿ_ի վերակառուցումը

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը շարունակվելու է: 2018 թ-ի առաջին 5 ամիսը լինելու է ՀԱԷԿ-ի վերակառուցման ակտիվ փուլ: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Հայկական ԱԷԿ-ում կատարվող ներդրումների հիմնական մասն ուղղվում է անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«Մոտ 170 միլիոն դոլար այդ ներդրվող 300 միլիոն դոլարից ուղղվելու է անվտանգության ստանդարտների բարձրացմանը: Վերակառուցման ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք ատոմակայանի հզորության առնվազն 10 տոկոս ավելացում իր էֆեկտիվության հաշվին»- ասաց Հայկ Հարությունյանը:

Անդրադառնալով ՀԱԷԿ-ը փակելու մասին դիտարկումներին` Հայկ Հարությունյանը նշեց, որ երբեք չեն ասել, թե Հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու: Նա տեղեկացրեց, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարբերաբար ուսումնասիրություններ է անում և եզրակացություններ ներկայացնում:

«Մենք նախատեսում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը երկարաձգել: Նույն ԵՄ-ում նմանատիպ բլոկերը երկարացվել են ոչ թե 10, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում: Իհարկե, մենք պետք է հասկանանք, թե երբ ենք դա ապագործարկելու, ինչպես նաև այս ուղղությամբ մեր հետագա քայլերը: Ոչ մեկ չի ասում, որ մեր ատոմակայանը հավերժ է աշխատելու, բայց մեր ներդրումներն ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը և միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք»,- ասաց նա:

19:14 Փետրվար 13, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news