ԷկոԼուր
Հայաստանը 300 միլիոն դոլարի վարկ կվերցնի Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) վերանորոգման աշխատանքների համար: Այս մասին մայիսի 30-ին՝ Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ վարչապետի եւ Ռուսաստանի Դաշտնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման արդյունքում:
«Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել»,-ասել է Հովիկ Աբրահամյանը` համոզվածություն հայտնելով երկու երկրների կառավարությունների հետագա արդյունավետ աշխատանքի հարցում:
Մայիս 31, 2014 at 11:59