ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա` ՌԴ-ի 270 միլիոն դոլար վարկը վերադարձնելու նպատակով

ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա` ՌԴ-ի 270 միլիոն դոլար վարկը վերադարձնելու նպատակով

ԷկոԼուր

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար ՌԴ-ից վերցված 270 միլիոն դոլար վարկը վերադարձնելու նպատակով կբարձրանա ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման» ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին հարցը քննարկել է հունիսի 20-ի նիստում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետիերկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով` ըստ ենթավարկային պայմանագրում ամրագրված պայմանների:

ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ դեռ հնարավոր չէ ասել՝ որքան կկազմի սակագինը, սակայն ներդրումների հետ վերադարձի նպատակով դիմելու են սակագնի բարձրացման հայտով: Իսկ սակագնի փոփոխության հարց կառաջանա, երբ սկսվի վարկի մարման գործընթացը՝ 2020 թ-ից ոչ շուտ: Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքը (մատակարարումը էլեկտրական ցանցերին) 2018 թ-ի փետրվարի 1-ից առանց ԱԱՀ-ի 9.03 դրամ/կվտժ է:

 

14:30 Հունիս 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news