Հունիսի 1-ից կկանգնեցվի ՀԱԷԿ-ի ռեակտորը

Հունիսի 1-ից կկանգնեցվի ՀԱԷԿ-ի ռեակտորը

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման և վերակառուցման աշխատանքները 2018 թ-ի ընթացքում կշարունակվեն:

Ապրիլի 14-ին կկանգնեցվի թիվ 4 տուրբոագրեգատը, կփոխարինվեն կոնդենսատորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը: Հունիսից կմեկնարկի պլանային-նախազգուշականվերանորոգման ծրագիրը: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը, թիվ 3 տուրբոագրեգատը, կարդիականացվի թիվ 3 տուրբինը, կփոխարինվեն բարձր ճնշման գլանը, ցածր ճնշմանգլանի ռոտորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը, ինչպես նաև թիվ 3 տուրբոագրեգատի գեներատորը և գլխավոր տրանսֆորմատորը: Նախատեսվում է 2018 թ-ին ավարտել թիվ 1 հովացման աշտարակի արդիականացման աշխատանքները։

Այս մասին նշվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում մարտի 28-ին տեղի ունեցած հայ-ռուսական համատեղհամակարգող հանձնախմբի 6-րդ նիստում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նիստն անցկացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավորտնօրենի տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի գլխավորությամբ։
Կողմերն ընդգծել են կայանի մեքենայական սրահի արդիականացման աշխատանքների ընթացքի արդյունավետությունը: Նշվել է, որ արդեն կայան են մատակարարվել տուրբինները, տուրբոգեներատորները, բլոկային տրանսֆորմատորները և կոնդենսատորի մոդուլները: Արդիականացվել են վերանորոգման համար նախատեսված մեքենայական սրահիկռունկները:
Անդրադարձ է եղել ՀԱԷԿ-ի աշխատակիցների և ներգրավված մասնագետների վերապատրաստման հարցերին: Նախատեսվում է, որ 2018թ. հունիս-հուլիս ամիսներին կայանում կաշխատի կապալառու կազմակերպությունների մոտ 600 աշխատակից:

Նշենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացել է դեռ 2016թ-ին: Սակայն պետությունը, հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը, որոշեց 10 տարով երկարաձգել ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը: Այդ նպատակի համար Հայաստանը Ռուսաստանից ստացավ 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

 

14:53 Մարտ 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news