ՀԱԷԿ-ում կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի հատուկ ռեժիմ

ՀԱԷԿ-ում կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի հատուկ ռեժիմ

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը հայտնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը, ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ՀԱԷԿ-ի անխափան գործունեության և աշխատակիցների առողջական վիճակի վերահսկման նպատակով։

Ձևավորվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։

«Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու գործում մեր հիմնական խնդիրն է սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունն անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերվում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց առավելագույն պաշտպանության ապահովման համար: Մեզ համար շատ կարևոր է ապահովել կայանի բնականոն աշխատանքը և մարդկանց առողջությունը», - հայտնել է ՀԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը:

ՀԱԷԿ-ում նաև ձեռնարկվում են սանիտարականխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցառումները, իրականացվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումներն ու զանգվածային միջոցառումները:

Նշենք, որ օրեր առաջ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հայտարարել էր, որ ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի նվազեցվի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա, և պատվիրատուների առջև ստանձնած պարտավորությունները կատարվեն ամբողջ ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով:

Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: ՀԱԷԿ-ում արտադրվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը:

 

16:00 Ապրիլ 02, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news