ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը` դոնոր երկրոդ էներգաբլոկի վերազինման համար

ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը` դոնոր երկրոդ էներգաբլոկի վերազինման համար

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանում երկրորդ էներգաբլոկի համակարգերի, կառուցվածքների և սարքավորումների համապարփակհետազոտություններն ավարտվել են: Հաջորդ փուլով նախատեսվում է իրականացնել ՀԱԷԿ-ի համակարգերի, սարքավորումների ևկառուցվածքների փոխարինում կամ վերանորոգում: Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում: Սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին և դրանից բխողմիջոցառումների իրականացմանը: Գործադիրի որոշման նպատակն է հստակեցնել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետիերկարաձգմանն ուղղված աշխատանքները և դրանց իրականացման ժամկետները:

Ըստ որոշման փաստաթղթերի` ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը և սարքավորումները, որոնք պիտանի ենհետագա շահագործման համար, կօգտագործվեն երկրորդ էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման համար: Երկրորդ էներգաբլոկիաշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով կիրականացվեն առաջին էներգաբլոկի աշխատածմիջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգման և արդիականացման աշխատանքներ:

Նշենք, որ ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976 թ-ին: Այնուհետև 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում: Իսկ երկրոդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980 թ-ին, 1989թ-ից գտնվել է երկարատև կանգառի ռեժիմում: Երկրորդ անգամ այս էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1995 թվականին: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացել է 2016թ-ին, սակայն ՀՀ իշխանությունները որոշեցին երկարաձգել էներգաբլոկի շահագործման ժամկետը`հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար Ռուսաստանի Դաշնությունը հայաստանին տրամադրեց 270 միլիոն դոլլարի վարկ և 30 միլիոն դոլլարի դրամաշնորհ:

13:22 Մայիս 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news