ԷկոԼուր
Ապրիլի 25-ին ՀՀ կառավարությունը սահմանել է ռադիոակտիվ հոսքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման կարգը: Կարգի համաձայն կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, կկարգավորվեն գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը ըստ կառավարության որոշման, լինելու է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը: Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, ՀՀ բնապահպանության նախարարի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալները, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետը, իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետը լինելու է միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը:
Ապրիլ 29, 2013 at 17:14