Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է բնականոն գործունեությունը

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է բնականոն գործունեությունը

ԷկոԼուր

«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ձեռնարկության աշխատանքային կոլեկտիվը գործադուլ չի հայտարարել և չի դադարեցրել գործունեությունը:

2018թ-ի մայիսի 10-ին ընկերության տարբեր ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ առաջ են քաշել աշխատավարձի վերանայման, ինչպես նաև աշխատանքային կարգով պարզաբանում պահանջող այլ հարցեր:

Մայիսի 11-ի առավոտյան ընկերության գլխավոր տնօրեն պարոն Մհեր Պոլոսկովը, ձեռնարկության արհեստակցական կազմակերպության ու ակտիվի ներգրավմամբ, նախաձեռնել է լայն ու համակողմանի քննարկումներ աշխատանքային կոլեկտիվի հետ, որի ընթացքում բարձրացված հարցերի մի մասը լուծում է ստացել, մյուսների դեպքում էլ նախանշվել են մեխանիզմներն ու ժամկետները:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բազմահազարանոց կոլեկտիվը, գիտակցելով իր դերն ու պատասխանատվությունը Հայաստանի տնտեսության համար, շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ անշեղորեն կատարելով իր ստանձնած բոլոր տեսակի պարտավորությունները:

18:40 Մայիս 11, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news