Հունիսի երկրաշարժերը Նահատակի և Թեղուտի պոչամբարների կայունության վրա ազդեցություն չեն թողել. ԱԻՆ

Հունիսի երկրաշարժերը Նահատակի և Թեղուտի պոչամբարների կայունության վրա ազդեցություն չեն թողել. ԱԻՆ

ԷկոԼուր

2018 թվականի հունիս ամսվա ընթացքում Լոռու մարզում տեղի ունեցած երկրաշարժերը Նահատակի և Թեղուտի պոչամբարների վրա ազդեցություն չեն թողել: Պոչամբարների տարածքների սեյսմիկ վտանգը հիմնականում պայմանավորված է 5.0 մագնիտուդից բարձր, մինչև 15 կմ հեռավորությամբ երկրաշարժերով, իսկ հունիսին տեղի ունեցած երկրաշարժերը 5.0 մագնիտուտից ցածր էին: Այս մասին ասված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի` ԷկոԼուրին ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը նամակով դիմել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` խնդրելով տեղեկացնել ուսումնասիրել է արդյոք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն` հունիսի երկրաշարժերը որևէ ազդեցություն ունեցել են Լոռու մարզի պոչամբարների վրա:

17:50 Հուլիս 03, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news