Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման համար սահմանված վճարները կկրկնապատկվեն

Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման համար սահմանված վճարները կկրկնապատկվեն

ԷկոԼուր

Բնական ռեսուրսների գերշահագործումը բացառելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով կրկնապատկվում են բնական ռեսուսների ապօրինի օգտագործման համար սահմանված վճարները:

«Հիմնական խնդիրը բնական ռեսուրսների չկանոնակարգված, տարերային գերօգտագործումն է` առանց հաշվի առնելու դրանց վերարտադրության բնական հնարավորություններն ու դրա ապահովման նախապայմանները: Անհրաժեշտություն է առաջացել կիրառել նաև այնպիսի տնտեսական լծակներ, որոնք կարող են սահմանափակել ռեսուսների չափաքանակից ավել և ապօրինի օգտագործումը», - նշված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ:

Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են մակերևութային ջրերի օգտագործման, մասնավորապես ձկնատնտեսական և արդյունաբերական նպատակներով, ստորերկրյա հանքային ջրերի և աղի արդյունահանման, պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման, կենսապաշարների օգտագործման ոլորտներին:

18:19 Նոյեմբեր 14, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news