Հայաստանի մետաղական 28 հանքերից շահագործվում են 8-ը

Հայաստանի մետաղական 28 հանքերից շահագործվում են 8-ը

ԷկոԼուր

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում տրմադրված 463 լիցենզիաներից 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։ Լիցենզիաներից 51-ի ժամկետը լրացել է։ Մետաղական 28 հանքերից շահագործվում է 8-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բանական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տրամադրված լիցենզիաների շրջանակներում ընդերքօգտագործողների գործունեության, ինչպես նաև նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ճշգրտման նպատակով էներգետիկայի նախարարությունը կիրականացնի ուսումնասիրություն ընդերքի շահագործման լիցենզիա ստացած բոլոր չաշխատող ընկերություններում:

«Դա հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմել յուրաքանչյուր ընդերքօգտագործողի գործունեության վերաբերյալ և համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար»,- ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Երվանդ Հովհաննիսյանը։

Ընդերքի գործակալության պետի խոսքով, նախարարությունը պատրաստվում է մինչև հուլիսի 1-ը համապարփակ առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումների առնչությամբ։

Մայիս 22, 2017 at 19:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր