«Գի Մետալզ Ինվեսթմենթ Լիմիտեդ» ՍՊԸ-ն ոսկի և բազմամետաղներ կորոնի Սյունիքի Շենաթաղ և Լոր գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերում

«Գի Մետալզ Ինվեսթմենթ Լիմիտեդ» ՍՊԸ-ն ոսկի և բազմամետաղներ կորոնի Սյունիքի Շենաթաղ և Լոր գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերում

ԷկոԼուր

«Գի Մետալզ Ինվեսթմենթ Լիմիտեդ» ՍՊԸ-ն Սիսիան համայնքի Շենաթաղ և Լոր բնակավայրերի ընդհանուր 405 հա գյուղատնտեսական նշանակության հողերում ոսկի, արծաթ, պղնիձ, մոլիբդեն, կապար կորոնի: Ընկերության հայտը ստացել է բնապահպանական դրական եզրակացություն: Ուսումնասիրվող տարածքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի տարածաշրջանի հարավային տարածքում: Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից` Արցախին, իսկ հյուսիսից` Վայոց Ձորին։

Երկրաբանական ուսումնասիրության տարածքի հարևանությամբ հոսում են Սիսիան և Այրի գետերը: Ըստ հայտի` ջրային ավազանի աղտոտում չի նախատեսվում, քանի որ հանքերևակման տարածքում գրունտային ջրերը բացակայում են, իսկ լեռնային աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում:

Հայտի համաձայն՝ անմիջապես հետախուզաերկրաբանական աշխատանքների տեղանքում ՀՀ Կարմիր Գրքում գրանցված բույսեր, կենդանիներ չկան, բնության հատուկ պահպանվող տարածքներ ևս: Սակայն նշված է, որ տեղանքում տարածված են վայրի ոչխարը (մուֆլոն), վայրի խոզը և բեզոարյան այծը: Նշենք, որ վայրի ոչխարը և բեզոարյան այծը գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:

«Գի Մետալզ Ինվեսթմենթ Լիմիտեդ» ՍՊԸ-ն Դաստակերտի տարածաշրջանում հետախուզական աշխատանքներ է իրականացրել 2013 թ-ից: 2016-2017թթ-ին իրականացրել է հորատման աշխատանքներ «Ալ Քար», «Սև Քար» և «Կենտրոն», տեղամասերում:

16:14 Հունվար 11, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news