ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղին իր աջակցությունն է հայտնել «Ելք» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը

ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղին իր աջակցությունն է հայտնել «Ելք»  խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը

ԷկոԼուր

ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղին իր աջակցությունն է հայտնել «Ելք» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Հարգելի գործընկեր, հայտնում եմ իմ աջակցությունը Արդվի գյուղին՝ Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում»,- նշված է Էդմոն Մարուքյանի նամակում` ուղարկված «Արդվի-Լոռի» նախաձեռնող խմբի էլեկտրոնային հասցեին:

Հիշեցնենք, որ «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը Արդվի գյուղի բնակիչների անունից բաց նամակով դիմել է Լոռու մարզից ընտրված և լոռեցի ՀՀ ԱԺ պատգամավորներ` Վահրամ Բաղդասարյանին, Կարեն Կարապետյանին, Էդուարդ Շարմազանովին, Արկադի Համբարձումյանին, Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին, Վանիկ Ասատրյանին, Արմենուհի Կյուրեղյանին` ակնկալելով աջակցություն Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագրի դեմ պայքարում:

Արդվեցիների բաց նամակին ավելի վաղ արձագանքել է «Ելք» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, իսկ դեկտեմբերի 1-ին արդվեցիներին աջակցելու համար Մղարթ գյուղ` Շեկաղբյուրի ծրագրի 2-րդ հանրային քննարկման վայր էր եկել «Ելք» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:

«Միռամ» ՍՊԸ-ն ցանկանում է 2017-2020 թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում: Հանքերևակման ազդեցության տակ գտնվող Արդվի գյուղը դեմ է այս ծրագրի իրականացմանը, քանի որ գտնվում է անմիջապես հանքերևակման ազդեցության գոտում, այդ տարածքից հոսող աղբյուրներից է օգտվում Արդվու բնակչությունը, այդ տարածքով հոսող անձրևաջրերը հոսում են դեպի Արդվու արոտավայրերը:
Արդվեցիները պատգամավորներին ուղղված իրենց նամակով պնդում են, որ «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ի կողմից Շեկաղբյուրի ծրագրի իրականացման արդյունքում կխախտվեն իրենց հիմնարար իրավունքները. առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը:

16:18 Դեկտեմբեր 07, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news