Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշումը «Վայկ Մետալ»-ի հայցի վերաբերյալ անհիմն է և անօրինական, նշված է Գլաձորի համայնքապետի վերաքննիչ բողոքում

Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշումը «Վայկ Մետալ»-ի հայցի վերաբերյալ անհիմն է և անօրինական, նշված է Գլաձորի համայնքապետի վերաքննիչ բողոքում

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանը բողոքարկել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատարանը՝ դատավոր Հենրիկ Դարբինյանի գլխավորությամբ, որոշեց բավարարել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի պահանջը՝ չխոչընդոտել ընկերության կողմից երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը Գլաձոր համայնքի տարածքում ընկերության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան ուղարկված բողոքարկման մեջ Արմեն Մովսիսյանը նշում է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է և անօրինական: Հիշեցնենք, որ այս դատական գործընթացին զուգահեռ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն որպես հայցվոր հանդես է եկել մեկ այլ դատական գործընթացում ընդդեմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության՝ պահանջով անվավեր ճանաչել նախարարության կողմից տրված վարչական ակտը, այն է Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ մերժումը:

Օգոստոս 01, 2017 at 16:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր