Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար

Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար

armenpress.am, Խոսրով Խլղաթյան

Վարդենիսցի մի խումբ ակտիվիստներ մայիսի 22-ի հետկեսօրին կրկին ավտոմեքենաներով փակել են Սոթքի ոսկու հանքավայրև վարչական շենք տանող ճանապարհները, երկաթգիծը՝ այս անգամ արդեն առաջ քաշելով բնապահպանական խնդիրներ եւ պահանջելով հանքավայրիշահագործման դադարեցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի ոսկու հանքավայրի գլխավոր ինժեներ Հարություն Հարությունյանը, ակտիվիստներն իրենց տրամադրության տակ եղածմոտ 10 ավտոմեքենաներով փակել են ճանապարհները եւ բացառապես խոչընդոտում են հանքավայրի գործունեությանը, իսկ գործին առայժմ չեն միջամտել տեղականիշխանությունը եւ իրավապահ մարմինները:

«Նախորդ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին նրանք պահանջում էին հանքավայրը շահագործող ընկերության եւ հանքավայրի տնօրինության հրաժարականը եւ իրենցաշխատանքով ապահովելու խնդիր էին դնում, հիմա արդեն հանդես են գալիս բացառապես բնապահպանական խնդիրների բարձրացմամբ՝ պահանջելով հանքիփակումը, քանի որ նրա գործունեության հետեւանքով իբրեւ թե թունավորվում են գետերը, օդը, խաթարվում է մարդկանց առողջությունը եւ այլն: Մենք առայժմ ոչինչչենք կարողանում ձեռնարկել եւ ստիպված կլինենք դադարեցնել աշխատանքը, մինչեւ որ հարցին միջամտեն համապատասխան կառույցները: Ավելորդ չեմ համարումհիշեցնել, որ Սոթքի հանքում աշխատում է 700 մարդ, հանքը շահագործվում է բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան, օրինական բոլոր փաստաթղթերով»,- ընդգծեց Հարություն Հարությունյանը:

 

14:06 Մայիս 23, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news