38 մետաղական հանքարդյունաբերական ընկերություն մինչև փետրվարի 20-ը պետք է բացահայտի իրական սեփականատերերին

38 մետաղական հանքարդյունաբերական ընկերություն մինչև փետրվարի 20-ը պետք է բացահայտի իրական սեփականատերերին

ԷկոԼուր

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում 38 մետաղական հանքարդյունաբերական ընկերություն ունի պարտականություն՝ բացահայտելու իրական սեփականատերերին: Նրանք մինչև ս.թ. փետրվարի 20-ը պետք է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր ներկայացնեն կազմակերպության իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը:

Իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող ընկերություններից 25-ը մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողներն են: Դրանք են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ-ն, «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն, «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թաթսթոուն» ՍՊԸ-ն, «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ-ն, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն, «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն, «Սագամար» ՓԲԸ-ն, «Լեռ-էքս» ՍՊԸ-ն, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն, «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ն, «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն, «Ասսաթ» ՍՊԸ-ն, «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն, «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ն, «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն, «ԲԱԿՏԵԿ ԷԿՈ» ՍՊԸ-ն, «ԳԵՂԻ ԳՕԼԴ» ՍՊԸ-ն, «ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ն:

Իսկ մնացած 13-ը մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընկերություններն են՝ «ԷՔՈՒԻՎԵՍՏ ԱԼԼԻԱՆՍ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ» ՍՊԸ-ն, «ԱՅՐՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, «ՊՐԵՄԻՈՒՄ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ն, «ԳՈԼԴԵՆ ԼԵՆԴ» ՍՊԸ-ն, «ՄԵՏԱԼՍ ՄԱՅՆԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, «ՀԱՐՈՒՍՏ ՄԵՏԱՂ» ՍՊԸ-ն, «ԿԱՊՊԵՐ ՊԼԱՍ» ՍՊԸ-ն, «ՊՈԼԻՄԵՏԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն, «ՆԻԳ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, «ԻՆՏԵՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, «ՉՈՒԴՈ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն, «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲԸ-ն:

Արդեն հրապարակել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը, որոնք հաստատվել են ՀՀ արդարադատության նախարարի 2020 թ-ի փետրվարի 5-ի N 36 հրամանով:

Ըստ հրամանի՝ իրական սեփականատեր հանդիսանալու հիմքերն են.

- առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ վերահսկում է կամ տիրապետում է Կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոս (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից) մասնակցության,

- առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ վերահսկում է կամ տիրապետում է Կազմակերպության կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոս (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից) մասնակցության,

- վերահսկում է Կազմակերպությունը կանոնադրական կապիտալում մասնակցության ուժով՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի միջոցով,

- ստանում է Կազմակերպության տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսը (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից),
- իրավասու է նշանակելու կամ ազատելու Կազմակերպության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց,

- կազմակերպության կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով՝ հնարավորություն ունի ազդելու Կազմակերպության կառավարման վրա, վերահսկելու կառավարումը կամ Կազմակերպության գործունեությունը կամ իրավասու է կանխորոշելու Կազմակերպության որոշումներն այլ միջոցներով,

- հանդիսանում է Կազմակերպության կառավարման միանձնյա կամ կոլեգիալ մարմինների անդամ, եթե Կազմակերպությունն Ընդերքի մասին օրենսգրքով իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձ է:

Իրական սեփականատիրոջ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու հանգամանքը Կազմակերպությունը գնահատում է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնելու օրվան նախորդող առավելագույնը 40 օր առաջվա դրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելի տվյալների հիման վրա:

 

18:35 Փետրվար 12, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news