Բաց տվյալներ, քաղհասարակության մասնակցություն արդյունաբերող ոլորտում. «Publish what you pay» միջազգային ցանցի առաջիկա 3 տարիների առաջնահերթությունները

Բաց տվյալներ, քաղհասարակության մասնակցություն արդյունաբերող ոլորտում. «Publish what you pay» միջազգային ցանցի առաջիկա 3 տարիների առաջնահերթությունները

ԷկոԼուր

Բաց տվյալները, քաղհասարակության մասնակցությունը արդյունաբերող ոլորտում ճանաչվել են «Publish what you pay» միջազգային ցանցի առաջիկա 3 տարիների առաջնահերթությունները:

Այս հարցերը քննարկվել են սեպտեմբերի 10-12-ը Ղրղզստանում տեղի ունեցած «Publish what you pay»(«Հրապարակիր այն, ինչ վճարում ես») միջազգային ցանցի 15-րդ տարածաշրջանային կոնֆերանսի ընթացքում: Հանդիպման նպատակն էր ուժեղացնել «Publish what you pay»-ի անդամ-երկրների անդրազգային կոորդինացիան, նպաստելու փորձի փոխանակմանն ամբողջ Եվրասիայի տարածքում:



«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացրեց հայաստանյան ԱՃԹՆ գործընթացում քաղհասարակության դերը, առկա խնդիրները և առաջարկությունները: Ներկայացվեց «ԷկոԼուր»-ի կողմից իրականցվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի արդյունքները: Քննարկվեցին հանքարդյունաբերական ազդակիր համայնքների մասնակցությունը ԱՃԹՆ գործընթացում, տեղի բնակչության և հանքարդյունաբերող ընկերությունների ֆինանսական փոխհարաբերությունները, Կառավարության և բիզնեսի պատասխանատվությունը համայնքների համաչափ զարգացման, հասցված վնասների փոխհատուցման և այլ հարցեր, որոնք բարձրաձայնել են տեղի բնակչությունը:

Որպես Հայաստանի ԱՃԹՆ-ի ձեռքբերում նշվեց մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի համակարգի ստեղծումը:

Կոնֆերանսի ընթացքում բարձրաձայնվեցին արդյունահանող ոլորտի՝ տարածաշրջանին բնորոշ խնդիրները և թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանն ուղղված ռազմավարությունը: Մասնակիցների կողմից առանձնացվեցին «Publish what you pay» նախաձեռնության՝ առաջիկա երեք տարիների համար նախատեսված առաջնահերթությունները.

1.Եկամուտների և պայմանագրերի թափանցիկություն, իրական սեփականատերերի բացահայտում

2. Համայնքի վրա ազդեցություն՝ ծախսեր և օգուտներ, ներառյալ բնապահպանական և սոցիալական հետևանքներ

3.Կոորդինացիայի և փոխազդեցության ամրապնդում, ներառյալ քաղաքացիական հասարակության մասնակցություն

«Publish what you pay»-ը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մի խումբ է, որին անդամակցում են են ավելի քան 500 կազմակերպություններ և 50 ազգային կոալիցիաներ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

16:16 Սեպտեմբեր 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news