Ահազանգ. Ախթալայի ձորերը լցված են թափոնաջրերով (լուսանկարներ)

Ահազանգ. Ախթալայի ձորերը լցված են թափոնաջրերով (լուսանկարներ)

ԷկոԼուր

Ախթալայի ձորերը լցված են թափոնաջրերով և թափոնակույտերով, ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգ է հնչեցրել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը՝ տարածելով լուսանկարներ:

«Ախթալայում կարևոր աղտոտիչներից մեկն է Ախթալայի վանքի հարակից ձորը: Սա ազգային անվտանգության խնիդիր է: Այս ամբողջ թափոնախառը ջրերը ձորով, գետակով գնում, խառնվում են Դեբեդ գետին: Հատուկ փոսեր են ձորում ստեղծված, որպեսզի թափոնները որոշակիորեն նստվածք թողեն ու նոր գնան խառնվեն գետին:

Ամբողջ Ախթալայի համայնքի ձորերը և ջրերը այդպիսի թափոնաջրերի և թափոնակույտերի մեջ են, և պետք է պետական քաղաքականություն իրականացվի շրջակայքն այդ աղտոտիչներից ազատելու համար։ Այս և բազմաթիվ այլ աղտոտիչներից աղտոտվող գետի ջրերով ոռոգվում են Ախթալայի և Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներն ու դաշտերը», - լուսանկարներին կից գրել է Օլեգ Դուլգարյանը՝ նշելով, որ խնդիրը խորքային լուծումներ է պահանջում:

Հիշեցնենք, որ պարբերաբար հնչեցվում են ահազանգեր այն մասին, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարի տարածքից թափոնաջրերը հոսում են դեպի Դեբեդ գետ:

11:52 Մարտ 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news