ԷկոԼուր
Ողջի գետը կրկին աղտոտվել է: Իրավապաշտպան, «Հակակոռուպցիոն ազգային բյուրո» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանը տեսանյութ է տարածել, որում երևում է Ողջի գետի հունով մոխրագույն հեղուկի հոսքը: «Այս վիճակի մասին մոտավորապես 2 ժամ առաջ ինձ տեղեկացրեցին Հալիձոր թաղամասի բնակիչները: Սա բնական աղտոտվածություն չէ»,-ԷկոLուրի հետ հեռախոսազրույցում ասաց Արշավիր Խալափյանը: Նա ենթադրում է, որ գետի աղտոտվածությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի հերթական վթարի հետևանք է:
Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, իրենք տեղյակ են ահազանգից և տեսչության աշխատակիցները ոստիկանության հետ միասին տեղում ուսումնասիրություն են կատարում:
Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի վթարի հետևանքով Ողջի գետն աղտոտվեց արդյունաբերական թափոններով: Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Տեսանյութը՝ Արշավիր Խալափյանի ֆեյսբուքյան էջից
Նոյեմբեր 18, 2019 at 17:42