Վայոց ձորի մարզպետարանն` ընդդեմ համայնքների

Վայոց ձորի մարզպետարանն` ընդդեմ  համայնքների

ԷկոԼուր

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը դատի է տվել Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիներին: Մարզպետարանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ավագանիների որոշումները՝ Ջերմուկը, Եղեգնաձոր համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ: Ջերմուկի ավագանու 18.12.2018թ. թիվ 88 որոշումն անվավեր ճանաչելու դեմ հայցը ներկայացվել է նոյեմբերի 14-ին, իսկ Եղեգնաձորի ավագանու 23.05.2019թ. թիվ 45 որոշումն անվավեր ճանաչելու դեմ հայցը՝ նոյեմբերի 11-ին: Հայցերը ներկայացվել են նորընտիր մարզպետ Արարատ Գրիգորյանի օրոք, ով մինչ պաշտոնի ստանձնումը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականի պատճառ դարձած ծեծի քրեական գործով մեղադրյալի փաստաբանն էր:

Մինչ այդ Վայոց ձորի մարզպետարանը դատի էր տվել նաև իրենց համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելող որոշումներ ընդունած Արենիի և Գլաձորի համայնքների ավագանիներին:

Հիշեցնենք, որ ավագանիների կողմից նման որոշումների ընդունման հիմք են հանդիսացել Ջերմուկի 3000 բնակչի, Արենիի 2868 բնակչի, Եղեգնաձորի 2500 բնակչի և Գլաձորի 2152 բնակչի ստորագրություններով ավագանիներին ուղղված՝ մետաղական հանքարդյունաբերությունն իրենց համայնքներում մերժելելու վերաբերյալ հանրագրերը:

15:18 Նոյեմբեր 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news