ԶՊՄԿ-ն հրապարակել է ընկերության բաժնետիրական կառուցվածքը

ԶՊՄԿ-ն հրապարակել է ընկերության բաժնետիրական կառուցվածքը

ԷկոԼուր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որում ներկայացնում է ընկերության բաժնետիրական կառուցվածքը՝ ի պատասխան մամուլում հրապարակված տեղեկությունների:

ԶՊՄԿ-ի հղորդագրության մեջ նշված է.

Հաշվի առնելով, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ կրկին անդրադարձ են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետիրական կառուցվածքին և կազմին՝ միայն իրենց (կամ հնարավոր պատվիրատուներին) հայտնի տրամաբանությամբ և շարժառիթներով հանգելով մտացածին, իրականության հետ որևէ աղերս չունեցող հետևությունների, Ընկերության Խորհուրդը և տնօրինությունը պաշտոնապես հայտարարում են.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկության և հրապարակայնության քաղաքականությանը, Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով սահմանված ժամկետից շուտ և դրա պահանջներից առավել, դեռևս 2019 թվականի օգոստոսի 5-ին հրապարակել է իր բաժնետիրական կառուցվածքը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից։ Այս տեղեկատվությունը հասանելի է ՀՀ Կենտրոնական բանկի www.cba.am և «ԶՊՄԿ» ՓԲԸ www.zcmc.am կայքերում։

Ճշմարիտ տեղեկատվություն որոնողների համար ևս մեկ անգամ հրապարակում ենք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետերերի իրական կառուցվածքը։

Իսկ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության անվան և հեղինակության հաշվին, սեփական անձի կամ լրատվամիջոցի նկատմամբ ժամանակավոր հետաքրքրություն առաջացնելու մոլուցքով տարված անձանց հորդորում ենք իրենց երևակայությանը հագուրդ տալուն զուգահեռ հիշել այլ անձանց օրենքով պաշտպանվող և պետության կողմից երաշխավորված իրավունքների ու ազատությունների դեմ ոտնձգելու անթույլատրելիության և օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։

«ԶՊՄԿ» ՓԲԸ Խորհուրդ

«ԶՊՄԿ» ՓԲԸ Տնօրինություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի սխեմատիկ կառուցվածքը

18:06 Նոյեմբեր 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news