«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն գնաց փոխզիջումների

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն գնաց փոխզիջումների

ԷկոԼուր

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն գնաց փոխզիջումների: Հուլիսի 17-ին «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» տարածքում կոմբինատի աշխատողների, ղեկավարության և Սյունիքի մարզպետի, Մեղրու համայնքապետի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Ինչպես Ֆեյսբուքյան իր էջում գրում է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը, 3 ժամ տևած քննարկման ընթացքում ընկերությունը որոշել է կրճատել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի անվտանգության ռուս աշխատակիցների թիվը:

«Չեն լինելու անհարկի և նվաստացուցիչ ստուգումներ, (այլ՝ ըստ անհրաժեշտության և տեսախցիկների կողմից ֆիքսվածը)։ Աշխատանքային պայմանագրում ներառված մի շարք կետեր վերանայելու և քննարկելու համար կհրավիրվեն կոմպետենտ մասնագետներ։ Հավելեմ, որ աշխատակիցների համար ելակետային է շարունանում մնալ հավելավճարների հարցը»,- գրել է Մարիամ Ծատրյանը:

Նույն օրը ձևավորվել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»֊ի աշխատակիցների կողմից բարձրացված խնդիրները քննող հանձնաժողով:

«Հանձնաժողովը ղեկավարելու է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տնօրեն Ռոման Խուդոլիյը, տեղակալ՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյան, կազմում՝Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանն ու մարզպետարանի իրավաբան Արփինե Դավթյանը, «Ագարակի» ՊՄԿ-ի գլխավոր տնօրեն ԱնդրեյՍինյակովը, գլխավոր ֆինանսիստը, իրավաբանը, Արհեստակցական կազմակերպության նախագահ Էդուարդ Թումասյանը, Լեռնագործների, մետալուրգների ևոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը և կոմբինատի հինգաշխատակից»,- գրել է Մարիամ Ծատրյանը։ ԷկոԼուրի հետ զրույցում Մարիամ Ծատրյանը նշեց, որ հաջորդ քննարկումը տեղի կունենա հուլիսի 24-ին, որին կհաջորդի ևս երկու հանդիպում:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի և մյուս արտադրամասերի աշխատակիցները հուլիսի 2-11-ը գործադուլ արեցին:Նրանք պահանջում էին օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակարաշխատանքների կատարման դիմաց իրենց չտրվող հավելավճարները, ինչպես նաև՝ աշխատանքային պայմանների բարելավում:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

18:23 Հուլիս 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news