Հասարակական կազմակերպությունները բողոքում են նախագծի դեմ, իսկ «Global Gold Mining» ընկերությունը մեղադրում է նրանց ապատեղեկատվության եւ այլ հանցագործությունների մեջ

Հասարակական կազմակերպությունները բողոքում են նախագծի դեմ, իսկ «Global Gold Mining» ընկերությունը մեղադրում է նրանց ապատեղեկատվության եւ այլ հանցագործությունների մեջ

ԷկոԼուր

«Global Gold Mining» ՍՊԸ-ն նամակ է ուղարկել ԷկոԼուրին Մելիք գյուղում երրորդ պոչամբարի կառուցման նախագծի կարծիքի վերաբերյալ, որը ԷկոԼուրը ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարություն նախագծի վերաբերյալ ապրիլի 19-ին Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած հասարակական լսումներից հետո: Այդ նախագիծը ներկայացրել է «Մեգո Գոլդ» ընկերությունը (“Global Gold Mining” ՍՊԸ-ի հայկական ներկայացուցչություն):

ԷկոԼուրին ուղղված ընկերության նամակում մասնավորապես ասված է. «Սույնով ստիպված ենք արձագանքել «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ իր պաշտոնական կայքէջում 2013թ-ի ապրիլի 25-ին տեղադրված  «Էկոլուրի կարծիքը՝ Մելիք գյուղում պոչամբարի նախագծի վերաբերյալ» նյութում (հետայսու՝ «Կարծիք») տեղ գտած ակնհայտ ապատեղեկատվության վերաբերյալ…»: Եւ ապա. «…Ընկերությունը հանդես է եկել Հայտարարությամբ դեռ 2013թ-ի մարտի 22-ին, որն, ի դեպ, Էկոլուրը հրաժարվել է հրապարակել…»:

Մենք հայտարարում ենք, որ մասնակցում ենք այս նախագծի վերաբերյալ հասարակական լսումներին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի հիման վրա:

Նյութը, որն առաջացրել է «Մեգո Գոլդ» ընկերության արձագանքը, տվյալ նախագծի վերաբերյալ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը  պաշտոնապես ներկայացված կարծիքն է: Կարծիքում չկան դրույթներ կամ պարբերություններ, որոնց մասին գրում է ընկերությունն իր նամակում: Սրանում կարելի է համոզվել` ծանոթանալով Էկոլուրի կարծիքին («ԷկոԼուրի կարծիքը` Մելիք գյուղում պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ»):  

ԷկոԼուրը հրապարակել է մի շարք նյութեր պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ` Մելիք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների երկու տեսանյութ, Բնապահպանության նախարարության հայտարարությունը, Էկոլոգիական հասարակական դաշինքի, Հայաստանի կանաչների միության  հայտարարությունները, “Global Gold Mining” ընկերության պատասխան հայտարարությունը, այսինքն` պաշտոնապես հրապարակված նյութերն ու մամլո հաղորդագրությունները`

1. «Global Gold»-ի հարցով նամակ Րաֆֆի Հովհաննիսյանին

2. Հասարակայնությունը պահանջում է անվավեր ճանաչել Մելիք գյուղում պոչամբարի կառուցման հասարակական լսումների արձանագրությունը

3. «Global Gold Mining» ընկերության եւ հասարակայնության դիմակայությունը շարունակվում է

4. Հայաստանի կանաչների միությունը եւ Էկոլոգիական հասարակական դաշինքը բաց նամակ են ուղղել «Գլոբալ Գոլդ» ընկերության սեփականատիրոջը

5. Էկոլոգիական հասարակական դաշինքը ՀՀ վարչապետին. «Խնդրում ենք Ձեզ կասեցնել «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ի բոլոր գործողությունները…»

6. «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն. Մելիք գյուղի տնամերձ հողամասերում ցինկի ու քրոմի պարունակությունը գերազանցում է ՍԹԿ-ն

7. Բնապահպանության նախարարությունը Թուխմանուկի հանքավայրի եւ հարակից բնակավայրերի էկոլոգիական վիճակով չի զբաղվել

8. Ապարանի Մելիք գյուղում էկոլոգիական աղետ է

9. Մելիք գյուղ, ջրամբար շահագործված հանքերի տեղո՞ւմ

10. Մելիք գյուղում նոր պոչամբարի կառուցման նախագիծն ուղարկվել է Առողջապահության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութուններ

11. Վերջ շինծու հայտարարություններին:

Հետեւելով ԷկոԼուրի որդեգրած տեղեկատվական քաղաքականությանը եւ արձագանքելով ընկերության հայտարարությանը`չհրապարակված նյութերի մասին, հրապարակում ենք ընկերության հայտարարության տեքստը եւ ԷկոԼուրի չհրապարակած` «Global Gold Mining»-ի գործունեության վերաբերյալ հասարակական կազմակերպությունների դիմումները:

ՀՀ վարչապետ պարոն Տ. Սարգսյանին

Պատճենը ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին

Մեծարգո պարոն Վարչապետ,

Ս/թ Ապրիլի 19-ին` ժամը 12.00-ին, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում (Կառավարության 3-րդ մասնաշենք, 5 հարկ) ըստ նախարարության հայտարարության` տեղի ունեցան «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների “հասարակական լսումները”:

Համաձայն հայտարարության` հանրությունը կարող էր նախագծային փաստաթղթերին նախապես ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում: Սակայն դրա հնարավորությունը մեզ բացարձակապես չտրվեց: Փոխարենը` ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի կողմից մեզ առաջարկվեց նախագծի ողջ փաթեթին ծանոթանալ հենց լսումերի ընթացքում:

Հայտարարված մասնագիտական լսումների ժամանակ Նախարարի մոտ հավաքվել էին հիմնականում նախարարության աշխատակիցները, ինչպես նաև` Ընդերքօգտագործողի կողմից այդտեղ բերված մոտ 30 հոգի մարդիկ, որոնց մասնագիտական մակարդակը բավարարում էր միայն նախարարի և ներկաների ներկայությամբ հիմնական մասնագետներից մեկին` Հակոբ Սանասարյանին հայհոյելու համար: Ինչին, իհարկե պարոն նախարարը ադեկվատ վերաբերմունք չցուցաբերեց:

Ակնկալվում էր, որ այդտեղ պետք է արտահայտեին իրենց կարծիքը մասնագետները և ներկայացվեր հանրության կարծիքը: Տեղում չներկայացվեց շահագրգիռ կազմակերպությունների և պետական գերատեսչությունների գրավոր վերաբերմունքը: Ավելին, ներկաներից մեկի դիտողությանը, թե սա նման չէ մասնագիտական քննարկման, այլ նման է “թույլ ուսանողի համար նախօրոք պատրաստված հարցերի”, այլապես այստեղ կլինեին հանրապետության Ազգային Ակադեմիայի և այլ գիտական հիմնարկների ներկայացուցիչներ, - Նախարարը շատ խիստ պահանջեց` լռել և դուրս գալ դահլիճից: Չթույլատրվեց նաև տեղում ընթերցել համապատասխան գերատեսչությունների մասնագիտական կարծիքը:

Հակառակ սրան ընկերությանը անսահմանափակ թույլ տրվեց դրական լույսի ներքո ներկայացնել իրենց թերի նախագիծը: Բացի այն որ այն թերի էր, մասնավորապես բացակայում էր սոցիալական, առողջապահական ռիսկերը,: Բացի այդ ընկերությունը ներկայացրել է պոչամբարի նախագծի միայն “բնապահպանական մաս” կոչվածը, առանց հանքավայրի շահագործման և հանքաքարի վերամշակման նախագծերի:

Նշված և այլ բացթողումների, թերությունների ու խախտումների մասին, իրենց գրություններով /պատճենները կցվում են/ բնապահպանության նախարարությանը տեղեկացրել են նաև արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունները: Այդ Կարծիքների պատճենները մեզ տրամադրվեցին միայն լսումներից հետո:

Միայն այն հանգամանքը, որ Թուխմանուկի հանքավայրը գտնվում է բարձրադիր վայրում, ջրագոյացման և ջրահեռացման համակարգում, արդեն իսկ անթույլատրելի է դարձնում տվյալ տարածքում հանքավայրի շահագործումը և պոչամբարի կառուցումը: Դրանով վտանգի տակ է դրվում, հանրապետության համար բացառիկ նշանակություն ունեցող խմելու և որոգման ջրի համակարգը: Ավելի ցածր նիշում կառուցված են Հալավարի և Ապարանի ջրամբարները: Խիստ կարևորագույն խնդիրներից է, որ հանքավայրի հարևանությամբ է գտնվում Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրը: Փաստորեն հարցականի տակ է դրվում հանքային և խմելու ջրերի ապագան: Ընդերքօգտագործողը իր պնդումներում նշում է, որ իրենց կառուցած պոչամբարները անվտանգ են և նրանցից շրջակա միջավայր` որևէ նյութի սփռում բացառվում է:

Մեծարգո պարոն Վարչապետ,

ելնելով իրավիճակից, խնդրում ենք Ձեզ հետ անմիջական հանդիպում, որպեսզի Ձեզ անձամբ ներկայացնենք այն փաստերը, որոնք հաստատում են, որ սկսած 2005 թվականից առ այսօր Մեգա Գոլդը իրականացնում է բաց հանքահանություն առանց փորձաքննական դրական եզրակացության, ինչը հանդիսանում է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում: Ընկերությունն ունի միայն հանքը շահագործելու պայմանական եզրակացություն, այն էլ 2 տարվա համար , որի ժամկետը վաղուց անցել է:

Առդիր`6 էջ:

Երևան 23 ապրիլի 2013թ.

Հարգանքով Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներ

“Էկոակադեմիա” ՀԿ-ի նախագահ Գ. Գաբրելյան

“Դալմա Սոնա” հիմնադրամ-ի նախագահ Ռ. Ղազարյան

Նամակ ԱՄՆ դեսպանին «Գլոբալ Գոլդ»-ի մասին

ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի մարդու իրավունքների զեկույցում անտեսված է առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու վերաբերյալ մարդու իրավունքների վիճակին առնչվող հիմնահարցը: Այս մասին բնապահպանները նշել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հղած նամակում:

«Այս հարցը տարիներ շարունակ մնում է քաղաքացիական հասարակության օրակարգի առաջնային խնդիրներից մեկը, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից բազմիցս հնչեցված մտահոգության աղբյուրը: Հայաստանում ձևավորվող քաղաքացիական հասարակության ջանքերը՝ ուղղված մեր պետությունում բնապահպանական իրավունքների իրավիճակի բարելավմանը դյուրին չեն թե կառավարական օղակներում՝ օրենսդրորեն և թե հանրության շրջանակներում՝ մարդկանց իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից: Այնուամենայնիվ, խոչընդոտները դառնում են մեզ համար գրեթե անհաղթահարելի, երբ գործ ենք ունենում անբարեխիղճ ընդերքշահագործողների հետ: Վերջիններս, տիրապետելով հսկայական ֆինանսական միջոցների և ներգործության այլ լծակների, ոչ միայն անխնա շահագործում են տեղի բնակչությունը՝ ոտհահարելով մարդկանց իրավունքները և արժանապատվությունը, այլև խոչընդոտում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օրինական պահանջները ծանոթանալ այդ ընկերությունների գործունեությանը վերաբերող փաստաթղթերին և ուղիներ գտնելու վիճակը կարգավորելու համար»,- ասված է նամակում:

Ըստ նամակի հեղինակների՝ վերոնշյալ ընկերություններից է «Գլոբալ Գոլդ»-ը, որը ի լուր աշխարհի թափահարում է ամերիկյան դրոշը՝ շեշտելով իր պաշտպանված լինելը զորեղ պետության կողմից:

«Վերոնշյալ ընկերությունն ակնհայտորեն անտարբեր է, որ իր գործողություններով հարվածի տակ է դնում հայ ժողովրդին բարեկամ ամերիկայն ժողովրդի և պետության հեղինակությունը, քանի որ Հայաստանում մարդիկ արդեն քաջածանոթ են այդ ընկերության գործունեությանը: Պարոն Դեսպան, խնդրում ենք Ձեր անմիջական մասնակցությունը այս խնդրին և, հնարավորության դեպքում, առաջարկում ենք Ձեզ հետ հանդիպում կազմակերպել մանրամասները ներկայացնելու համար: Պատրաստ ենք նաև կազմակերպել Ձեր այցը Մելիքգյուղ և Արեվիս համայնքներ, որտեղ հանքարդյունաբերական գործունեություն է իրականացնում նշված ընկերությունը», -նշված է նամակում:

Ադամյանն ու Գրիգորյանը համոզմունք են հայտնել, որ դեսպանը, լինելով մի պետության ներկայացուցիչ, որն ասոցացվում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավուքների պաշտպանության հետ, անտարբեր չի մնա ամերիկյան դրոշի ներքո իրականացվող անօրինականությանն ու անարդարությանը:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյան

 «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյան

Մեգո Գոլդ ՍՊԸի պատասխանը Էկոլուրին

Սույնով ստիպված ենք արձագանքել “Էկոլուր” տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ իր պաշտոնական կայքէջում 2013թ-ի ապրիլի 25-ին տեղադրված  “Էկոլուրի կարծիքը՝ Մելիքգյուղում պոչամբարի նախագծի վերաբերյալ” նյութում (հետայսու՝ “Կարծիք”) տեղ գտած ակնհայտ ապատեղեկատվության վերաբերյալ։

Ափսոսանքով նշում ենք, որ Կարծիքում ներկայացված ակնհայտ ապատեղեկատվությունը հերթական է, կրկնվող, եւ ինչպես արդեն գնահատվել է՝ ինքնանպատակ։ Ակնհայտ է, արդեն, որ Էկոլուրը ոչ միայն անտեսում է իր իսկ անհիմն պնդումների դեմ շարունակաբար եւ բարեխղճորեն ներկայացված փաստարկները, այլեւ ինքնանպատակ փորձում է գլխիվայր ներկայացնել նույնիսկ մասնագիտական լսումների ընթացքում, եւ բազմաթիվ վկաների ներկայությամբ արված պարզ եւ աներկբա հայտարարությունները։

Այսպես.

  1. Կարծիքում ներկայացված պնդումն առ այն, թե իբր Նախագծում ներկայացված պոչերի պարունակության մասին տվյալները չեն համապատասխանում հանքաքարի կազմին ՝ չի համապատասխանում իրականությանը։ Ընկերությունը հանդես է եկել Հայտարարությամբ դեռ 2013թ-ի մարտի 22-ին, որն, ի դեպ, Էկոլուրը հրաժարվել է հրապարակել, չնայած փաստին առ այն, որ Հայտարարությունն արձագանքում էր հենց Էկոլուրի կողմից հնչեցված անհիմն պնդումներին։ Հայտարարությունը, մասնավորապես, ասում է հետեւյալը. իրականում հանքավայրի շահագործման նախագիծը՝ ներառյալ բացահանքը, հարստացուցիչ ֆաբրիկան եւ նախկին պոչամբարը կազմվել, ենթարկվել են ուսումնասիրությունների՝ ներառյալ առողջապահության եւ բնապահպանական առումներով, այնուհետեւ ենթարկվել են փորձաքննության՝ ներառյալ հայմանքի հարյուրավոր բնակիչների մասնակցությամբ հասարակական լսումները, դեռեւս 2008թ-ին, եւ այդ նախագծերը՝ բոլոր հարակից փաստաթղթերի հետ միասին մինչեւ այժմ առկա են լիազոր մարմիններում եւ Ընկերության մոտ, եւ հանրորեն մատչելի ենՏեղեկատվության ազատության մասինՀՀ օրենքի համաձայն։ Հայտարարությանը նաեւ նշել է այլ անհերքելի փաստեր, այն հրապարակել է Նոյան Տապան գործակալությունը, այն մատչելի է հետեւյալ հղմամբ. http://nt.am/am/news/178961///?hayworld=

 2013թ-ի ապրիլի 19-ին ՀՀ Բնապահպանության նախարարության շենքում տեղի ունեցած մասնագիտական լսումների ժամանակ այդ անհիմն պնդումները դարձյալ հերքվել են՝ ներառյալ անկախ մասնագետների կողմից։

  1. Հակառակ Կարծիքում տեղ գտած պնդմանը, լսումների ընթացքում Ընկերության ղեկավար Աշոտ Պողոսյանը նույնիսկ չի ակնարկել, որ Թուխմանուկի պոչամբարի կառուցման վերաբերյալ հասարակության կողմից առաջադրված ռիսկերի մասին հարցերի պատասխանները կտրվեն Թուխմանուկի հանքավայրի շահագործման նոր նախագծի ներկայացման ժամանակ։ Աշոտ Պողոսյանը՝ պոչամբարի մասնագիտական լսումների ժամանակ, բազմաթիվ վկաների ներկայութամբ ասել է, որ Թուխմանուկի հանքարդյունահանման նոր նախագծի վերաբերյալ հարցերին կպատասխանեն այդ նախագծի քննարկման ժամանակ, մինչդեռ 2013թ-ի ապրիլի 19-ին քննարկվել է  պոչամբարի կառուցման նախագիծը, դրա համապատասխան փաստաթղթերը եւ կարծիքները։ Առնվազն տարօրինակ է Էկոլուրի պնդումն առ այն, որ “Միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ պոչամբարի շինարարական նախագծի մասնագիտական քննարկման ժամանակ անհրաժեշտ է քննարկել այլ նախագիծ՝ որն, ի դեպ, դեռ պետք է ենթարկվի փորձաքննության, լսվի հասարակայնորեն եւ նույնպես քննարկվի։ Էկոլուրի տարօրինակ տրամաբանությանը հետեւելով “Միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքի ուժը պետք է կասեցվի, կամ “հարմարեցվի” Էկոլուրի կամայական նախընտրությանը։ Կարծում ենք, որ Էկոլուրի նպատակը պետք է լինի նաեւ օրենքի գերակայություն հաստատելը, իսկ օրենքին չենթարկվելու կոչերը պարզապես անընդունելի են։
  2. Կարծիքում տեղ գտած պնդում առ այն, թե իբր Էկոլուրը Թուխմանուկի հանքաքարի պարունակության մասին տեղեկանում է ոչ թե Ընկերությունից, այլ հանքավայրի մասին հրատարակված գիտական հոդվածներից՝ նույնպես չի համապատասխանում իրականությանը, եւ փաստորեն կեղծ է։ Ընկերության Հայտարարությունը, մասնավորապես նշել է. “գիտնականը, ով հեղինակել է իր հայտնի աշխատությունը 2010թ-ին (Շ. Խաչատրյան, “Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատությունները”), եւ ով՝ ըստ այդ նույն անձանց, իբրբացահայտելէ Ընկերության կողմիցթաքցրածտվյալներ16:30 Մայիս 02, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news