Մելիք գյուղում նախատեսվող 3-րդ պոչամբարի կառուցումից բացի «Մեգո Գոլդ» ընկերությունը մտադիր է ուրիշ պոչամբարներ էլ կառուցել (Լուսանկարներ)

Մելիք գյուղում նախատեսվող 3-րդ պոչամբարի կառուցումից բացի «Մեգո Գոլդ» ընկերությունը մտադիր է ուրիշ պոչամբարներ էլ կառուցել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Մելիք գյուղը պատրաստվում է 1 ամսվա ընթացքում որոշում ընդունել` արդյոք համաձայն է, որ «Մեգո Գոլդ» ընկերությունը գյուղի վարչական տարածքում նոր պոչամբար կառուցի, թե ոչ: Այս մասին նոյեմբերի 27-ին Մելիք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ հայտնեց Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը: Արդյունքում արձանագրություն չկազմվեց, գյուղը կարծիք չհայտնեց: Նշենք, որ տեղի բնակիչները խիստ մտահոգված էին «Մեգո Գոլդ»-ի գործունեությունից: Նրանք նշեցին, որ առկա 2 չռեկուլտիվացված պոչամբարներից հոսած կեղտարերի հետեւանքով 60 տնտեսություն չի կարոացել կարտոֆիլի բերք ստանալ: Ընկերության գործունեության հետեւանքով վնասվել է գյուղի ջրագիծը, ընդհանրապես վատացել է ջուրը եւ պակասել է ծնելիությունը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ահազանգեցին, որ գյուղը տեղահանման վտանգի տակ է, որ հողի բերրիությունը կնվազի, եւ որ տարիներ անց նրանք ընդհանրապես չեն կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել:

Սակայն սա չէր գլխավորը: Կարեւորն այն է, որ Մելիք գյուղի տարածքում բացի այս  պոչամբարից էլի պոչամբարներ պետք կլինի կառուցել, քանի որ «Մեգո Գոլդը»-ը, չնայած աշխատողների նկատմամբ կուտակած պարտքերի, պատրաստվում է  մեծացնել Թուխմանուկի ոսկու հանքավայրի արդյունահանման ծավալները եւ նոր պոչամբարներ կառուցել:

Այս եւ հասարակական լսումների ընթացքում հնչած այլ նորությունների մասին կպատմենք ավելի ուշ:

17:35 Նոյեմբեր 28, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news