Երկարաձգվել է հոկտեմբերի 1-ին կայանալիք ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությանը մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը

Երկարաձգվել է հոկտեմբերի 1-ին կայանալիք ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությանը մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը

ԷկոԼուր

ՀՀ ԱՃԹՆ Բազամաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության Ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ որոշում է կայացրել ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրելու իրավունքով մասնակցելու համար երկարաձգել հայտերի ընդունումը մինչև սեպտեմբերի 12-ի ժ.13:00-ն: Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրելու իրավունքով մասնակցելու համար ընդամենը 8 հայտ է ներկայացված:

Նշված ժամկետը չի անդրադառնա ժամանակացույցի վրա, փոփոխություն չի կատարվի: Այն ընդունելու և հաստատելու դեպքում Ընտրական հանձնաժողովի կողմից կտրվի հայտարարություն նոր հայտերի ընդունման մասին:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀՀ ԱՃԹՆ Բազամաշահառու խմբի (ԲՇԽ) քաղացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչների՝անդամների և այլընտրանքային անդամների ընտրությունը: Ընտրական գործընթացի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ:

 

 

 

14:38 Սեպտեմբեր 10, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news