Աբովյանի երկաթահանքի շահագործման դեպքում կթունավորվեն խմելու ջրերը

Աբովյանի երկաթահանքի շահագործման դեպքում կթունավորվեն  խմելու ջրերը

ԷկոԼուր

Մայիսի 22-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանում անցկացվում են «Սփայս Սթիլ» ՍՊԸ-ի` ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի երկաթի հանքավայրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները: Թեպետ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված քննարկման մասին հայտարարության մեջ նշված է, որ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքում, սակայն Աբովյանի երկաթահանքի հայտը մինչեւ քննարկման օրը նախարարության կայքում տեղադրված չէ:

Նշենք, որ հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանի համաձայն` Աբովյանի երկաթահանքի շահագործումը սպառնում է թունավորել խմելու ջրերը: «Աբովյանում հանքը գտնվում է ջրերի տակ: Մեր խմելու ջուրը կփչացնեն, նոր կհասնեն իրենց հանքին»,- «ԷկոԼուր»-ին տված հարցազրույցներից մեկում  ասել է Ռ. Յադոյանը: Աբովյանի (Կապուտանի) հանքավայրի շահագործման դեպքում, ըստ, Յադոյանի, կապականվի Մայակովսկու խումբը, որը Երեւանին մատակարարում է մոտ 25% խմելու ջուր:

Հիշեցնենք, որ 2011թ-ին հայտարարվեց, որ ինչպես Աբովյանի երկաթահանքի, այնպես էլ Հրազդանի եւ Սվարանցի երկաթահանքերը ձեռք է բերել չինական «Fortune Oil» ընկերությունը:

Լուսանկարը` Վահե Վարդումյանի

13:12 Մայիս 22, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news