Բնապահպանության նախարարությունը Թուխմանուկի հանքավայրի եւ հարակից բնակավայրերի էկոլոգիական վիճակով չի զբաղվել

Բնապահպանության նախարարությունը Թուխմանուկի հանքավայրի  եւ հարակից բնակավայրերի էկոլոգիական վիճակով չի զբաղվել

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը Թուխմանուկի հանքավայրի  եւ հարակից բնակավայրերի էկոլոգիական վիճակի ուսումնասիրությամբ չի զբաղվել: Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալյան Մանուկյանը նախարարությանը հարցրել է, թե ինչպիսին է  Թուխմանուկի ոսկու հանքավայրի եւ դրան հարակից համայնքների` Մելիքի եւ Միրաքի, օդային ավազանի էկոլոգիական վիճակը եւ դրա դինամիկան 3 տարվա ընթացքում: Ինչպես նաեւ Օրհուս կենտրոնը հարցրել է Քասաղ գետի, Հալավարի ջրամբարի ջրի, այդ տարածաշրջանի հողաբուսական եւ կենդանական աշխարհի էկոլոգիական վիճակի եւ վերջին 3 տարվա ընթացքում դրա դինամիկայի մասին: Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Գեւորգյանը տեղեկացրել է. «Թուխմանուկի հանքավայրի  եւ դրան հարակից բնակավայրերի օդային ավազանի մոնիտորինգ մեր կողմից չի իրականացնում»: Ա. Գեւորգյանը Օրհուս կենտրոնին է ուղարկել միայն Քասախ գետի ջրերի վերջին 3 տարվա մոնիտորինգի տվյալները:   Այս մասին տեղեկանում ենք www.aarhus.am կայքից:

16:11 Նոյեմբեր 15, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news