ԷկոԼուր
«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությամբ խումբը դիմել է վարչապետին առաջարկելով դադարեցնել մետաղական հանքավայրում զարգացող կործանիչ գործընթացը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հայտնի է, որ Հայաստանում հանքարդյունահանման գործընթացները բուռն զարգացման փուլում են, ինչի խթանը ոլորտը կարգավորող օրենքների ազատականությունն է:
Այսօր արդեն միայն Հրազդանի տարածաշրջանում մետաղական հանքերի շահագործման արտոնագրեր են ստացել առնվազն տասը նախաձեռնողներ: Հրազդանից Հանքավան ընդամենը 25 կմ ձգվող Մարմարիկ գետի գեղատեսիլ ավազանը մոտ ապագայում կարող է վերածվել մեռյալ գոտու `Հրազդանի երկաթի, Թեժ լեռան ալյումինի, Հանքավանի մոլիբդենի և ոսկու` առնվազն 8 նոր հանքավայրերի հնարավոր շահագործման արդյունքում. ևվ դա այն պարագայում, երբ տարածքում գրանցված են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող
Կովկասյան մրտավարդենու,
Հանքավանի ջրաբանական,
Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերը, և
Դիլիջանի ազգային պարկը:...
Հաշվի առնելով վերոհիշյալ նկատառումները, ինչը հասարակության մեջ լուրջ մտահոգություններ է առաջացնում հանքարդյունաբերության զարգացման ներկա գործընթացների առնչությամբ, առաջարկում ենք ժամանակավորապես դադարեցնել Հայստանում նոր մետաղական հանքերի շահագործման նախագծերը և կառավարությանն առընթեր ստեղծել համապատասխան մասնագետներից ու բնապահպաններից կազմված մի մարմին` ուսումնասիրելու համար ոլորտում ծավալվող գործընթացները և մշակելու մի հայեցակարգ, ինչը համակողմանի կհամակարգի Հայաստանի բոլոր տարածաշրջանները` ըստ իրենց առկա ռեսուրսների, զարգացման հեռանկարների ու բնապահպանական խնդիրների, բացառելու համար Հրազդանի տարածաշրջանի` նման հարուստ բնաշխարհ, տուրիզմի զարգացման լուրջ հեռանկարներ, քաղցրահամ, հանքային և ոռոգման ջրերի ահռելի պաշարներ ունեցող տարաÍքում 10-15 տարվա տնտեսական կասկածելի էֆեկտ խոստացող հանքարդյունաբերության զարգացման իրողությունը»:
Նախաձեռնությունը դիմել է ՀՀ վարչապետին սեպտեմբերի 20-ին, եւ նույն օրը ՀՀ կառավարությունը մերժել է հանքարդյունաբերության ոլորտում հարկերի բարձրացման առաջարկը, որ առաջադրվել է Հայ ազգային կոնգրեսից Ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից: Գործադիրը դա հիմնավորում է նրանով, որ եթե բարձրացնեն հարկերը, ապա այն վատ ազդեցություն կունենա ներդրողների համար: Այս պատասխանով կառավարությունը ապացուցեց, որ ներդրողների բարեկեցությունը շատ ավելի կարեւոր է, քան հիմնական ռեսուրսները` ջուրը, անտառները, եւ հողը, առանց որոնց հնարավոր չէ ապրել:
Սեպտեմբեր 24, 2012 at 17:47