«Ախթալայի ԼՀԿ»-ի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է արդիականացման աշխատանքներով

«Ախթալայի ԼՀԿ»-ի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է արդիականացման աշխատանքներով

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատանքը կդադարեցվի մի քանի օրով՝ կոմբինատում արդիականացման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին կապերի ղեկավար Գագիկ Շահնազարյանը։ 

«Հանքերն աշխատում են։ Այսօր ֆաբրիկան չի աշխատում տեխնիկական պատճառներով։ Արտադրական խնդիրներ են՝ արտաքին գործոնների հետ կապված չէ։ Հանքում շահագործման, ծավալների մեծացման հետ կապված, հանքաքարը զտելու և կորզելու խնդիրներ կան, խնայողություններով աշխատելու հետ կապված։ Ներկայում ընթանում են տեխնիկական սարքավորումների շահագործման փոփոխություններ։ Մեր մոտեցումներն են փոխվել։ Ցանկանում ենք նոր ռեժիմով աշխատել՝ ավելի հարուստ ու որակյալ հանքաքար ստանալու համար։ Ընտրում ենք նոր ճանապարհներ՝ նպատակ ունենալով աշխատել տեխնիկական, տնտեսական ու բնապահպանական բոլոր հանգամանքները հաշվի առնելով»,- ասաց Շահնազարյանը։

14:51 Ապրիլ 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news