Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները դադարեցրին գործադուլը. ղեկավարությունը զիջումների գնաց

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները դադարեցրին գործադուլը. ղեկավարությունը զիջումների գնաց

ԷկոԼուր

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) հանքափորները ս. թ. փետրվարի 13-ին դադարեցրին արդեն մի քանի օր շարունակվող գործադուլը: Գործադուլավորների կողմից բարձրացված մի շարք սոցիալական պահանջներ ընդունվել են Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարության կողմից:

ԷկոԼուրին հայտնի դարձավ, որ այսօր՝ առավոտյան, գործադուլի մասնակիցների և կոմբինատի ղեկավարության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ղեկավարությունն ընդունել է աշխատավարձի բարձացմանն առնչվող պահանջը: Միևնույն ժամանակ կոմբինատի ղեկավար կազմը խոստացել է, որ մյուս պահանջները մոտ ապագայում նույնպես կբավարարվեն: Այս ամենի արդյունքում հանքափորները գործադուլը դադարեցնելու վերաբերյալ որոշում են կայացրել: 

Հիշեցնենք, որ նրանց կողմից բարձացվել էին աշխատավարձի բարձրացման, անհրաժեշտ համազգեստի հատկացման, սննդի բարելավման և այլ սոցիալական պահանջներ:

 

 

11:22 Փետրվար 13, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news