Շուտով կսկսվեն Կավարտի հանքավայրի ռեկուլտիվացիայի աշխատանքները. Նիկոլ Փաշինյան

Շուտով կսկսվեն Կավարտի հանքավայրի ռեկուլտիվացիայի աշխատանքները. Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Կավարտի լքված հանքավայրը կռեկուլտիվացվի: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ս.թ. հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեր աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ շատ շուտով կսկսվեն Կավարտի հանքավայրի ռեկուլտիվացիայի աշխատանքները: Դա նշանակում է, որ հանքը փակվում է, և այդ տարածքը լիարժեք վերադառնում է բնությանը», - ասաց ՀՀ վարչապետը՝ դժվարանալով նշել, թե որքան գումար է ծախսվելու հանքավայրի ռեկուլտիվացիոն աշխատանքների համար:

Լրագրողի դիտարկմանը՝ կարելի՞ է արդյոք ժամանակավոր դադարեցնել ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրումը Սյունիքի մարզում, մինչև որ կհաշվարկվեն հանքավայրերի ռեկուլտիվացիայի ծախսերը՝ հասկանալու համար, դրանց շահագործումը տնտեսապես ձեռնտո՞ւ է, Փաշինյանն արձագանքեց.

«Մեր երկրում հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանեցնենք ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին: Աշխարհում չեք գտնի մի զարգացած երկիր, որտեղ հանքարդյունաբերություն չկա, որովհետև հանքարդյունաբերությունը ազգային հարստություն է: Ինչո՞ւ այս ազգային հարստությունը չօգտագործենք ի նպաստ մեր երկրի զարգացմանը, ոչ թե ի նպաստ որոշ մարդկանց հարստացմանը: Մի դեմոնիզացրեք հանքարդյունաբերությունը, որովհետև դա շատ կարևոր ճյուղ է»:

 

 

12:16 Հունվար 26, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news