Արդյո՞ք Կապանը կճանաչվի աղետի գոտի

Արդյո՞ք Կապանը կճանաչվի աղետի գոտի

ԷկոԼուր

Հունվարի 21-ին Կապան համայնքի բնակիչները փակել էին Կապան-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով Կապանը ճանաչել աղետի գոտի` պայմանավորված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Արծվանիկի պոչամբարի շահագործմամբ: Դեպքի վայր էր ժամանել Սյունիքի մարզային ոստիկանապետ, գնդապետ Գևորգ Ազիզյանը, ում միջամտությամբ էլ ճանապարհը բացվեց: Ինչպես գրում է syuniacyerkir.am-ը, ոստիկանապետի և ցուցարարի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանդիպել հաջորդ շաբաթ և քննարկել բարձրացված հարցը:

Արծվանիկի պոչամբարը Հայաստանի ամենամեծ պոչամբարն է:  Այն իր թափոնների տակ է թողել Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի զգալի հողատարածքներ: Առաջին անգամ Արծվանիկ գյուղից պոչամբարի համար հող վերցվել է 1973 թվականին՝ 240 հեկտար, այնուհետև 2006 թվականին՝ 102 հեկտար: 2015 թվականի մայիսի 21-ին 791 Ն որոշմամբ՝ 274.8378 հեկտար: 2015թ-ի մայիսի 21-ի ՀՀ կառավարության 791-Ն որոշմամբ Արծվանիկ պոչամբարի ընդլայնման համար բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվեց Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ ընդհանուր 491.8093 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ:

Նշենք, որ Կապան համայնքը գտնվում է նաև  «Չաարատ Կապան» ընկերության կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարի ազդեցության տակ:

Լուսանկարը՝ syuniacyerkir.am

 

19:04 Հունվար 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news