Հայաստանի հյուսիսում հաստատվել է շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտումը

Հայաստանի հյուսիսում հաստատվել է շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտումը

էկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում (ք. Երևան, Հյուսիսային պողոտա 5/1) տեղի կունենա «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» խորագրով համաժողովը:  Չեխական «Արնիկա»  քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունը և ՀՀ Լոռու մարզի  «Համայնքային  համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ն  կներկայացնեն Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների տարածքներում քիմիական աղտոտվածության վերաբերյալ 2019թ-ին իրականացրած նոր հետազոտության արդյունքները: 

Արդյունքները կներկայացնեն «Արնիկա» կազմակերպության  գործադիր տնօրեն Ինդրիխ Պետրլիկը, շրջակա միջավայրի և առողջության ռիսկերի գնահատման փորձագետ Միրոսլավ Շուտան և «Համայնքային  համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Միջոցառումը կազմակերպվում է «Ալավերդիում  և Ախթալայում արտադրական աղտոտումների խնդիրների լուծման որոշումների վրա քաղաքացիական հասարակության ազդեցության հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել են «Արնիկա» չեխական կազմակերպությունը, «Համայնքային  համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

16:55 Դեկտեմբեր 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news