Տեղի ունեցան Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրությունները

Տեղի ունեցան Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրությունները

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցան ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության (ՔՀԽ) ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների ընտրությունները:

Արդյունքում ԲՇԽ անդամ ընտրվեցին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ից Գոհար Ղազինյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ից Սոնա Այվազյանը, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ից Նազելի Վարդանյանը, ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնից Հարություն Մովսիսյանը, «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ից Օլեգ Դուլգարյանը և, որպես այլընտրանքային անդամ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ից Վիկտորյա Բուրնազյանը:

Ձայնի իրավունքով ընտրություններին մասնակցեց 9 հասարակական կազմակերպություն՝ Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ, «Երևանի պետական համալսարան» Հիմնադրամ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, «ԴեՎելոփԱրմենիա» Սոցիալ-կրթական ՀԿ, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ:

16:57 Հոկտեմբեր 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news