ԷկոԼուր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Վայոց ձորում Ամուլսարի ակցիաների հետ կապված դասադուլները:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է.
«Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։
Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։ Մեր նպատակն անկախ և կրթված քաղաքացու ձևավորումն է, և ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու։
Միաժամանակ նշում ենք, որ արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն մեր կողմից և կտրվեն համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ»:
Լուսանկարը՝ Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Սեպտեմբեր 20, 2019 at 15:07